Գլխավոր » Լրահոս

Լևոն Զուրաբյան. «Այսօր Հայաստանի տնտեսությունը կանգնած է կոլապսի առաջ»

Նոյեմբեր 10, 2009թ. 13:56

ZurabyanՕրերս ՀԱԿ-ը հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացվում է ՀՀ-ում 2009թ-ի տնտեսական աճի անկման ցուցանիշներն  ու ներկայիս տնտեսական քաղաքականության շարունակության արդյունքում սպասվելիք վտանգները: ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան վերոնշյալ զեկույցին և այն կետերին, որոնք, ըստ իրենց, մեկնաբանությունների կարիք ունեն:

«Եթե համեմատություն անցկացնենք աշխարհում և ՀՀ-ում տիրող տնտեսական իրավիճակի միջև, ապա կտեսնենք, որ համաշխարհային ճգնաժամի առկայության պայմաններում, եթե  այլ երկրներում գրանցվել է 1.5 % տնտեսական անկում, ապա ՀՀ-ում այն կազմել է 18 %: Ասել է թե`  Հայաստանի Հանրապետությունը ռեկորդակիր է տնտեսական անկման ցուցանիշով: Նման ցուցանիշ այլ երկրներում չկա»»,- ասաց ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա այն համոզման է, որ եթե Հայաստանում տնտեսական շարժ կա, ապա դա միայն տրանսվերտային կապիտալի շնորհիվ է:

«Այսօր Հայաստանի տնտեսությունը կանգնած է կոլապսի առաջ, -հայտարարեց Լևոն Զուրաբյանը:-Եթե մեր տնտեսության մեջ լիներ իրական մրցակցություն,  ապա  մեզանում գները  40-50 %-ով ցածր կլիներ»:

«Ինչ վերաբերում է կոմունալ ծախսերին, ապա ձմռանը բնակչության լայն շերտերը չեն կարողանա վճարել կոմունալ ծախսերը, որի արդյունքում կառավարությունը կամ պետք  է անջատի այդ ծառայությունները, կամ դրանք անվճար մատուցի, ինչը իրատեսական չէ»,- եզրափակեց ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն