«Ժամանակից առաջ չընկնենք»
Նոյեմբեր 10, 2009թ. 14:11
ArmAr. Am-ի լրագրողի այն հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարն ինչպե՞ս է պատկերացնում արձանագրությունների այն կետի իրագործումը, որով նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի միջև կրթական և գիտական համագործակցություն, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այդ համագործակցությունը կպատկերացնեմ այն ժամանակ, երբ այդ արձանագրությունները վավերացվեն։ Այն ժամանակ այդ մասին մեծ սիրով կխոսեմ, որովհետև այնտեղ շատ ավելի մեծ հարցեր են բացվում, շատ ավելի մեծ անելիքներ կան։ Իսկ հիմա՝ ժամանակից առաջ չընկնենք»։
ArmAr.am












