Գլխավոր » Լրահոս

Ռալֆ Յիրիկյան. «Սպասեք ավելիին»

Նոյեմբեր 10, 2009թ. 13:15

VivaCell2Այսօր ՎիվաՍել MTS-ը, ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, փոխհամաձայնության հուշագիր ստորագրեց հայաստանյան 8 բուհերի հետ`  ի դեմս բուհերի ռեկտորների:

Համաձայնագիրը սերտ կապեր է ստեղծում Հայաստանում առաջատար ընկերություններից մեկի` ՎիվաՍել-ի և Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի միջև: Նախատեսվում է ուսանողների արտադրական, նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների համատեղ դասավանդում` ընկերության մասնագետների մասնակցությամբ: Ընկերության աշխատակիցները կներգրավվեն նաև  ուսանողների ավարտական աշխատանքների, թեզերի ղեկավարման գործում:

ՎիվաՍել-ն այսպիսով ձգտում է երեք հիմնական նպատակների իրականացման: Համագործակցության շրջանակներում հայաստանցի երիտասարդները ձեռք են բերում գիտելիքներ, արթնանում է  մրցակցության ոգին, և պատրաստ են լինում դիմակայել աշխատանքային շուկայում առկա մրցակցությանը:  ՎիվաՍել-ում համոզված են, որ արդյունքները շատ շուտով արդեն կգոհացնեն մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին:

Ընկերությունը, մտահոգվելով նաև ուսանողների` Երևանում ժամանակավոր բնակության հարցով, պրակտիկայի ընթացքում նախատեսում է նաև աշխատավարձերի վճարում. «Մեր համոզմամբ, ժամանակն է, որ մեր երկրում, մեր տնտեսությունում գործող յուրաքանչյուր ընկերություն  կարողանա իր փորձը փոխանցել ուսանողներին, որպեսզի նրանք ավելի պատրաստ լինեն ու ինքնավստահ մղվեն դեպի կորպորատիվ կյանք ու սկսեն աշխատել»,- հայտարարում է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Իր այս մոտեցմանը հարազատ մնալով` ընկերությունը համագործակցության առաջին փուլում արդեն համանման հուշագրեր է ստորագրել հանրապետության 6 բուհերի հետ:

Համագործակցության փորձն արդեն կա, և, ինչպես նշում է ընկերության տնօրենը` «Սպասեք ավելիին»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն