Գլխավոր » Լրահոս

2011թվականին Հայաստանի հանրակրթական դպրոցները շրջանավարտ չեն ունենալու

Նոյեմբեր 10, 2009թ. 14:17

Ինչպես բոլորս արդեն գիտենք, 2010-2011 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու։ Այս երևույթը, սակայն, ծնողների շրջանում, հատկապես նրանց, ովքեր տղա երեխաներ ունեն, մեծ անհանգստություն է առաջ բերել։ Բոլորը փորձում են ամեն կերպ ինչ-որ միջոց գտնել, որպեսզի իրենց երեխան հնարավորինս շուտ ավարտի դպրոցը։ Այս ճանապարհին, ըստ շրջանառվող լուրերի, իրենց օգնությունն են առաջարկում, այսպես ասած, մասնավոր դպրոցները։ Շրջանառվող լուրերին ու խոսակցություններին ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ 2011թ. մեր հանրակրթական դպրոցները չեն ունենալու շրջնավարտներ։ «Այս իրողությունը հետևանք է հանրակրթության բնագավառում շարունակական փոփոխությունների. ունեցել ենք 10-ամյա հանրակրթություն, ապա անցել ենք 11-ամյայի, որից հետո՝ 12-ամյա կրթության։ Այս ճանապարհին կունենանք մեկ միջանկյալ տարի։ Այսինքն՝ 2010թ. ավարտողները 11-րդ դասարանցիներն են, ովքեր սովորում են 11-ամյա հանրակրթական ծրագրով։ Նրանցից հետո սովորող 10-րդ դասարանցիները դեռ պետք է սովորեն 11-րդ և 12-րդ դասարաններում։ Ուստի՝ 2011թ. մենք շրջանավարտ չենք ունենալու։ Որևէ դպրոց` լինի մանավոր, պետական, փորձարարական, չի կարող ունենալ շրջանավարտ, որովհետև էքստերն քննությունները, հաշվի առնելով ծրագրերի տարբերությունը, արգելվելու է»,- իրավիճակը շատ հանգամանալից ներկայացրեց նախարարը։

Նա «դյուրահավատ» ծնողներին խնդրեց՝ չհավատալ այն բոլոր խոստումներին, որ տալիս են այս կամ այն տնօրենները. «Եթե ձեզ խոստանում են նման թռիչք՝ դա օրենքի խախտում է։ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նման արտոնություն չի լինելու»,- եզրափակեց Ա. Աշոտյանը

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն