Գլխավոր » Լրահոս

Թուրքիայում 12-ամյա թուրք տղային սպանել են` թրքաբար

Նոյեմբեր 10, 2009թ. 15:05

zarezaliԹուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն այսօր գուժում են 12-ամյա մի տղայի հրեշավոր սպանության մասին: Էրզրումում բնակվող Քանգերի ընտանիքի զավակը` 7-րդ դասարանի աշակերտ Մուսա Քանգերը, նոյեմբերի 4-ի առավոտյան տանից դուրս էր եկել դպրոց գնալու նպատակով ու այլևս չէր վերադարձել:

Ոստիկանական ուժերում  հատուկ խումբ էր ստեղծվել տղայի որոնողական աշխատանքներն իրականացնելու համար:  Երեկ ուշ երեկոյան ոստիկանները Էրզրումի գնացքի կայարաններից մեկի ստորգետնյա մի հատվածում գտել են տղայի մասնատված դին: Դատաբժշկական փորձաքննությունից պարզ է դարձել, որ մահը վրա է  հասել այն ժամանակ, երբ Մուսայի ձեռքերը կտրելուց հետո քարերով հարվածել են նրա գլխին:

Մուսա Քանգի գազանաբարո սպանությունը ցնցել է ողջ թուրք հասարակությանը: Այդ պատանին հայտնի էր որպես համակարգչային խաղերի հակեր:

Սպանության այժմ շրջանառվող ամենահավանական վարկածն այն է, որ նա կարողացել է կոտրել համակարգչային մի խաղի ծածկագրերը ու, այդ պատճառով էլ, նրան փախցրել են և դաժան հաշվեհարդար տեսել:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն