Գլխավոր » Լրահոս

«Հայաստան» համահայկական հիմնադրամը խմելու ջուր է հասցրել Մեծ Թաղլար եւ Ազոխ համայնքներ

Նոյեմբեր 10, 2009թ. 16:24

himnadram copyԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար եւ Ազոխ համայնքներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 6-ին շահագործման հանձնեց շուրջ 16 կմ երկարությամբ նորակառույց ջրագիծը, որը կսպասարկի համայնքների ավելի քան 2300 բնակչի: Ծրագիրը համաֆինանսավորում են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն ու ԼՂՀ կառավարությունը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը, կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ազգային ժողովի դեպուտատ Արմեն Օհանյանը, Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գեվորգյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, համայնքի ղեկավար Գեվորգ Գեվորգյանը, համայնքի բնակիչներ:

«Հիմնադրամի գործունեության մեջ առաջնային կարեւորության ոլորտները մի քանիսն են, սակայն չկա ավելի մեծ ձեռքբերում, քան հեռավոր գյուղերի բնակչությանը խմելու ջրով ապահովելը»,- իր շնորհավորական խոսքում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Մենք հարյուր տարի ջուր չենք ունեցել», – մինչ ժապաավենը կտրելն ասաց Մեծ Թաղլարի տարեց բնակչուհին եւ արարողությունը սկսեց մոմավառությամբ:

Ջրատարը սնվում է Իշխանագետից: Շինարարները վստահեցնում են, որ ջրընդունիչ կառույցը, պարզարանը, ջրի մաքրման ֆիլտրը կապահովեն ջրի մաքրությունն ու որակը, իսկ մետաղական խողովակներն ու փականները` ջրատարի անխափան աշխատանքը:

Ազոխ համայնքի ղեկավար Գեւորգ Գեւորգյանի խոսքով` խմելու ջրի հարցը տարիներ շարունակ քիչ թե շատ կարգավորվում էր, երբ տեղումներ էին լինում: «Ջրի առկայությունը էապես կփոխի գյուղացիների կենցաղը: Բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղիhimnadram1 կառավարությանն ու Հիմնադրամին», – ասաց գյուղապետը:

Հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի տեղեկացմամբ` մինչեւ տարեվերջ կավարտվի նաեւ ջրագծի Դրախտիկ համայնքի 6 կմ երկարությամբ հատվածը:

Ընդհանուր առմամբ Մեծ Թաղլար, Ազոխ եւ Դրախտիկ համայնքներում ապրում է շուրջ 2750 բնակիչ, որի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:

Ջրատարի բացման արարողությանը հետեւց Հիմնադրամի մեկ այլ` Սպիտակաշենի նորակառույց դպրոցի բացման արարողությունը:Հովանավորող կողմի եւ ծրագրի բարերարների այցով պայմանավորված` դպրոցի պաշտոնական բացումը տեղի կունենա 2010թ. մայիսին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն