Գլխավոր » Լրահոս

Հիլարի Քլինթոնի գործերն այնքան էլ լավ չեն

Նոյեմբեր 10, 2009թ. 17:57

Ինչպես հաղորդում է «Эхо Москвы»-ն Վաշինգթոնից` Իսրայելի ԱԳՆ-ին հասցեագրված հեռագրում հաղորդվում է, որ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը` Հիլարի Քլինթոնը, պատրաստվում է հրաժարական տալ: «Նա կարող է նշանակվել  Նյու-Յորքի նահանգներից մեկի ղեկավար պաշտոնում»:

Քլինթոնի որոշման մասին հայտնի է դարձել պետքարտուղարի և նրա գործընկերների հետ զրույցի ընթացքում, ովքեր պատմել են, որ պետքարտուղարը դժգոհ է իր աշխատանքի արդյունքներից:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը վերջերս է վերադարձել Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայությունից: Կարծիքներ են հայտնվում, թե պետքարտուղարի համար այդ շրջագայությունն ամենևին հաջողված չի եղել: Դա բացատրվում է նաև նրանով, որ վերադառնալով` Հիլարին  որևէ մեկնաբանություն չի տվել  այցի կապակցությամբ:

Փորձագետները կարծում են, որ  Իսրայելն ու Պաղեստինն իրենց  դժգոհությունն են հայտնել ԱՄՆ-ի ջանքերից, հայտարարվում է, թե Վաշինգթոնն այդպես էլ չկարողացավ Թել-Ավիվին համոզել հրաժարվել Գազայում բնակության վայրեր կառուցելուց, ինչպես նաև չկարողացավ օգնել գերիների վերաբերյալ հարցերում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն