Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանցի որդեսպան հայրը խոստովանում է

Նոյեմբեր 10, 2009թ. 17:40

123«1news.az»  էլեկտրոնային թերթի փոխանցմամբ, ադրբեջանցի Վագիֆ Մահմուդովը կդատապարտվի` սեփական  դստեր` 1981 թ. ծնված Դիլգուշա Մահմուդովայի  սպանության համար:

2005 թվականին, իր հոր տանը, Մահմուդովը  կապել է դստեր ձեռքերն ու ոտքերը , ինչից հետո խեղդամահ է արել նրան: Սպանությունից հետո հայրը աղջկա մարմինը նետել է զուգարանը, որտեղ էլ հետագայում հայտնաբերվել են նրա մարմնի մնացորդները:

Հետաքննության ժամանակ որդեսպան հայրը խոստովանել է, որ նման ոճիրն իրագործել է աղջկա անվայել վարքի պատճառով: «Հոր» խոսքերի համաձայն, աղջիկը,  նշանված լինելով մի երիտասարդի հետ,  քաղաքացիական ամուսնության մեջ է եղել մեկ այլ տղամարդու հետ, որից հետո մեկնել է Նախիջևան` եղբոր մոտ:

Աղջկա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին լուրերը հունից հանել են վիրավորված «հորը»:

«Հայրը» դստեր սառնասիրտ սպանության հանգամանքը շուրջ 4 տարի գաղտնի է պահել բոլորից` առանց խղճի խայթ զգալու:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն