Գլխավոր » Լրահոս

Ըստ ռուս գեներալի` Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը նույնիսկ Հայաստանում

Նոյեմբեր 10, 2009թ. 19:23

«Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը նույնիսկ Հայաստանում, որը մշտապես համարվել է կովկասյան տարածաշրջանում նրա ռազմավարական դաշնակիցը»,այս ամսին, ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:

Նրա խոսքերով` օրերս Երեւան է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, ըստ որի` Հայաստանը հայ-վրացական սահմանի պաշտպանությանը աջակցելու խնդրանքով դիմել է Դաշինքին:

«Ինչպես հայտնի է` հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների պաշտպանությունն իրականացվում է հայ եւ ռուսաստանցի սահմանապահների համատեղ ջանքերով: Ռուսաստանի համար, որը Հայաստանում ունի իր ռազմակայանը եւ մտահոգված է ՆԱՏՕ-ի կողմից Սահակաշվիլու ռեժիմի ռազմականացման աճով, նպատակահարմար կլիներ վերահսկել Վրաստանի հետ սահմանը»,- կարծիք է հայտնել Իվաշովը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն