Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու Օբամայի վերջին շանսը

Նոյեմբեր 11, 2009թ. 09:00

27_obama_lgՇատերի համար զարմացնող էր այն փաստը, որ ԱՄՆ  անցած նախագահական ընտրություններում  ներկայիս նախագահ Բարաք Օբամայի ակտիվ մրցակից հանրապետական Ջոն ՄըքՔեյնը, հայտարարեց, թե ինքը հավատում է Հայոց Ցեղասպանության իրողությանը։ «Ես հավատում եմ, որ հայերի դեմ ցեղասպանություն է կատարվել եւ կարծում եմ, որ դրա հետ կապված բավականին շատ փաստեր կան»: Իսկ զարմացնողն այն է, որ հանրապետականները երբևէ հայտնի չեն որպես հայկական  հարցի պաշտպաններ: Ինչն էլ վերլուծաբաններին հիմք է տալիս եզրահանգելու, որ հանրապետական ՄըքՔեյնի կողմից հնչած մտքերն ընդամենը պայմանaվորված են սպասվող ընտրություններով: Ասել է, թե հանրապետականներն արդեն սկսել են նախապատրաստվել ընտրություններին և հավաքագրել հայկական ձայները:

Առանձնապես հատկանշական է այն, որ  Ջոն ՄըքՔեյնի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման մասին խոսվեց այն պահին, երբ Թուրքիայի վարչապետը պատրաստվում է Վաշինգտոն ժամանել:

Ասենք, որ հայկական կազմակերպությունները ևս  ակտիվ պատրաստվում են «դիմավորել» Էրդողանին:  Կկազմակերպվեն միջոցառումներ, որոնց ընթացքում ամերիկահայությունը  հերթական անգամ կոչով կդիմի ԱՄՆ նախագահին` օգտվել ընձեռված հնարավորությունից և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` այդ կերպ ի կատար ածելով հայությանը տված իր նախընտրական  խոստումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն