Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս

Ադրբեջանցի պատգամավորները մեկնում են Անկարա, բայց ոչ` երդում կորզելու

Նոյեմբեր 11, 2009թ. 13:24

Նոյեմբերի 12-16-ը Անկարայում տեղի կունենա խորհրդաժողով՝ նվիրված թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որին կմասնակցեն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Գանիրա Փաշաևան եւ Ռաբիյաթ Ասլանովան: Խորհրդաժողովը քննարկելու է  հայ-թուրքական հարաբերությունների հարցը, սկսված գործընթացի ազդեցությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ դեռ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փուլում Ադրբեջանի 11 պատգամավորներ շտապել էին  Թուրքիա` իշխանություններից   հավատարմության երդում կորզելու նպատակով, որպեսզի վերջինս  ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում «Ադրբեջանի համար անի հնարավորը»: Թուրքիայի վարչապետ Էրդողանը  հավաստիացրել էր, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ղարաբաղյան խնդրում առաջընթաց չի գրանցվել: Սրանից ոգևորված` Ադրբեջանի պատգամավորները դեռ օդանավակայանում հայտարարել էին` Թուրքիան հավատարիմ կմնա Ադրբեջանի շահերին:

Իսկ այս անգամ ադրբեջանցի պատգամավորների` Թուրքիա մեկնելու առիթը երդում կորզելը չէ, դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանզի այլևս ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը` մեր երկրին առնչվող բոլոր հարցերում գործում են միասնաբար: Իսկ մնացածն ընդամենը քաղաքական  կեղծ խաղեր են:

Այս խորհրդաժողովը ևս այդ միասնության վառ ապացույցն է: Ինչպես ասացինք, խորհրդաժողովը քննարկելու է  հայ-թուրքական հարաբերությունները: Սրանով դարձյալ ի ցույց է դրվում, որ Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցերում երկու երկրների մոտեցումները  նույնն են:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն