Իրանը սպառնում է Ռուսաստանին
Դեռևս մեկ ամիս առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են 1 միլիարդ դոլար արժեքով C-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին: Չնայած այն բանին, որ իրանական կողմն արդեն վճարել է կանխավճարը, ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունները: ԶԼՄ-ները նույնիսկ ակնարկում էին, թե Ռուսաստանն իր պայմանավորվածությունից նահանջում է, թերևս` ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ:
Այսօր արդեն Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բուրուջերդին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չկատարի պայմանագրային պարտավորությունը՝ Իրանին C-300 հրթիռային համակարգ մատակարարելու ուղղությամբ, դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա: Մասնավորապես, Իրանը կարող է փակել իր նավթագազային հատվածը ռուսական ընկերությունների համար, ինչպես նաեւ չեղյալ հայտարարել մի շարք պայմանագրեր:
ArmAr.am
Թեգեր` C-300 հրթիռային համալիրներ, ԱՄՆ, Իսրայել, Իրան, Ռուսաստան












