Գլխավոր » Լրահոս

Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում

Նոյեմբեր 11, 2009թ. 13:59

Mamediarov«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում` եվրոպական քաղաքներից մեկում»: Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Դիվանագետի խոսքերով, հանդիպման կոնկրետ օրն ու վայրը կհրապարակվի առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Էլմար Մամեդյարովն ասել է նաև, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակում ոչ մի նոր առաջարկ դեռևս չկա, և արդեն հինգ տարի է, ինչ կողմերն աշխատում են նույն հարցերի ուղղությամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ մեղադրանքի սլաքն ուղղել է հայկական կողմին` ասելով, թե    հակամարտության լուծումը ձգձգում է հայկական կողմը, որը, ըստ Մամեդյարովի,  վերադարձել է արդեն պայմանավորված խնդիրների քննարկմանը: Ապա դժգոհել է. «Այսպիսի պայմաններում անհնար է բանակցել: Այդ  պատճառով, երբ համանախագահները գտնվում էին տարածաշրջանում, մենք մեկ անգամ ևս նրանց ներկայացրել ենք Ադրբեջանի դիրքորոշումը, որի իմաստն այն է, որ պաշտոնական Բաքուն չի պատրաստվում շարունակել բարձր մակարդակի հանդիպումները միայն բանակցային գործընթաց ցուցադրելու համար: Մենք պատրաստ ենք նախագահների հերթական հանդիպմանը միայն այն պատճառով, որ համանախագահները խոստացել են, թե բանակցությունները կլինեն կոնստրուկտիվ», – ասել է Մամեդյարովը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն