Ուրուգվայում կունենանք մեր հյուպատոսը
Նոյեմբեր 11, 2009թ. 14:04
Համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2009 թ. սեպտեմբերի 16-ի հրամանի` Ուրուգվայի Արևելյան Հանրապետության քաղաքացի Ռուբեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ պատվավոր հյուպատոս ՈՒԱՀ-ում, նստավայրը` Մոնտեվիդեո:
Ս. թ. հոկտեմբերի 30-ին Ռուբեն Աբրահամյանը հրավիրվել է Ուրուգվայի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Ուրուգվայի ԱԳ նախարարի` Ռուբեն Աբրահամյանին որպես Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս ճանաչող որոշումն ու էկզեկվատուրան:
Մոնտեվիդեոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի վերջին:
ArmAr.am












