Գաղտնի համաձայնություն` Թուրքիայի և Իրանի միջև
Թուրքիայի և Իրանի միջև գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն Անկարան պետք է Թեհրանին հետախուզական տեղեկություններ հաղորդի իսրայելական հնարավոր հարվածներից խուսափելու համար: Համաձայն մի շարք լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, այդ համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպման ժամանակ, որը կայացել է Էրդողանի` Թեհրան կատարած այցելության օրերին:
Նշված համաձայնությունները զարգացել են օրերս Ստամբուլում «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության տնտեսական նստաշրջանի ժամանակ, որին մասնակցելու համար Ստամբուլ էր ժամանել նաև Իրանի նախագահը: Թուրքիան խոստացել է Իրանին տեղեկություններ տրամադրել նաև ամերիկյան զորքերի տեղաշարժի մասին:
Նշվում է, որ թուրքական բանակի հրամանատարությունը սկզբում դիմադրել է երկրի վարչապետի այդ պլանին, բայց հետո ընդունել է այն:












