Գլխավոր » Լրահոս

2010թ. բյուջեն՝ տրանսպորտի և կապի համակարգում

Նոյեմբեր 11, 2009թ. 15:15

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ներկայացրեց այս ոլորտի 2010թ. բյուջեն։

Նշվեց, որ 2010թ. բյուջեով ոլորտին հատկացված է 34 մլրդ դրամ՝ 2009թ. 38,8 մլրդ դրամի փոխարեն. «Նախատեսված այդ միջոցներով, հաշվի առնելով նաև այն վարկային ծրագրերը, որոնք եկող տարի իրականացնելու ենք, բավական մեծ աշխատանք կկատարվի ճանապարհաշինության բնագավառում»,- ասաց նախարարը։

Պետական նշանակության ճանապարհները կվերանորոգվեն պետական բյուջեի միջոցներով։ Այս աշխատանքների համար նախատեսված է մոտ 2մլրդ դրամ. կվերականգնվի 63 կմ ճանապարհ։
Մոտ 430մլն դրամ կուղղորդվի տրանսպորտային օբյեկտների՝ կամուրջների վերանորոգմանը. նախատեսվում է վերանորոգել 8 կամուրջ։

Ասիական զարգացման բանկի կողմից կշարունակվի գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիրը. շահագործման կհանձնվի մոտ 120 կմ ճանապարհահատված, կծախսվի ավելի քան 4մլրդ դրամ։

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագիրը ևս կշարունակվի. նախատեսվում է վերականգնել 100կմ-ից ավելի գյուղական ճանապարհ. կծախսվի մոտ 11,8 մլրդ դրամ։

Կարևորագույն ծրագրերից մեկը Հարավ-Հյուսիս ճանապարհային միջանցքի կառուցումն է, որի 1-ին փուլի աշխատանքները, նաև՝ 2-րդ և 3-րդ փուլերի նախագծումն իրականացնելու համար նախատեսված է ծախսել 60 մլն դոլար։

Գ. Սարգսյանը նշեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում՝ ճապոնական Միջազգային համագործակցության գործակալության հետ, որի ծրագրով էլ մինչև 70 մլն դոլար է նախատեսվում՝ գյուղական ճանապարհների վերականգնման համար։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն