Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանում շարունակում է թափուր մնալ ԱՄՆ դեսպանի պաշտոնը

Նոյեմբեր 11, 2009թ. 15:25

Ամիսներ շարունակ տարբեր աղբյուրներից  տեղեկատվություն էր տարածվում, թե  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակվելու: Թերևս նկատի էր առնվում այն, որ   Բրայզան ինքն էր խոստովանել, թե  իր համար հարազատ է Հարավային Կովկասը և կցանկանար աշխատել այստեղ:

Սակայն այսօր դարձյալ տեղեկատվություն է տարածվել, թե ԱՄՆ պետական դեպարտամենտը դադարեցրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը հաստատելու ընթացակարգը:

Ի դեպ,  արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանում թափուր է մնացել ԱՄՆ դեսպանի պաշտոնը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն