Գլխավոր » Լրահոս

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ տարի

Նոյեմբեր 11, 2009թ. 15:40

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագրով՝ իրանական կողմի և ֆինանսավորող կազմակերպությունների հետ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր հայտարարեց  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սագսյանը:

Ներկայումս Ասիական զարգացման բանկի կողմից  քննարկում  է եկող տարվա ընթացքում Հայաստանին դրամաշնորհ հատկացնելու խնդիրը։ Այդ գումարները պետք է ուղղորդվեն երկաթուղու` տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունը կազմակերպելուն. «Մնացած բոլոր գործողությունները բխելու են այդ առաջին քայլից։ Իրանական կողմի հետ արդեն կա պայմանավորվածություն, որ նման ծրագիր սկսելու դեպքում նրանք պատրաստ են մինչև 400 մլն դոլար հատկացնել՝ Հայաստանի տարածքում երկաթուղու շինարարության համար»,-ընդգծեց նախարարը։

Դրամաշնորհի հաստատումից հետո, ամենայն հավանականությամբ` եկող տարի, երկաթուղու շինարարությունը կսկսվի։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն