Ադրբեջանի «հզորն» ու «ազգայինը»
Գրեթե ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ 1news.az-ը տեղեկություն է տարածում այն մասին, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ձեռքի հետ էլ չեն մոռանում ընդգծել, որ հայկական բանակին դիմակայում է ադրբեջանական «հզոր» «ազգային» բանակը:
Անկեղծ ասած` «ադրբեջանական ազգային բանակ» բառակապակցությունն ընդամենը ծիծաղ է առաջացնում:
Եթե նման արտահայտություն շրջանառվեր 20-րդ դարասկզբին, ապա, վստահաբար կարող եմ ասել, որ այն համաշխարհային աղմուկի կվերածվեր, քանզի համաշխարհային հանրությունը շնչակտուր կփորձեր նախ հասկանալ, թե ինչ ասել է ադրբեջանցի ու Ադրբեջան, ապա նույնպիսի փութաջանությամբ կշտապեր ճշտել, թե ի՞նչ «ազգային, հզոր բանակի» մասին է խոսքը:
Բայց դե, ԽՍՀՄ-ը 20-րդ դարասկզբին քոչվոր թաթարներից «ձևավորեց» ադրբեջանցի կոչվածին, ով այսօր ազերի-ազգ դառնալու հավակնություններ է դրսևորում, ու հետն էլ մե~ծ- մե~ծ խոսում « հզո~ր, ազգայի~ն» բանակի մասին:
Մի խոսքով, իսկական անեկդոտ:
ԵՊՀ ուսանող












