Հին տաքսիների շահագործումը կարգելվի
Նոյեմբեր 11, 2009թ. 16:35
Հայաստանում տաքսի ծառայությունների թիվն օրեցօր ավելանում է։ Այս ճանապարհին բավական մտահոգիչ էր այն հանգամանքը, թե տեխնիկապես դրանք ինչ վիճակում են գտնվում։ Խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվեց, որ որպես տաքսի շահագործվող ավտոմեքենաների տարիքը չպետք է գերազանցի 10 տարին։ Այսօր Հայաստանում մինչև 2500 այդ «տարիքի» տաքսի կա։ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը շեշտեց, որ 10 տարուց ավելի հնություն ունեցող տաքսի մեքենաների շահագործումը 2010թ. հունվարի 1-ից կարգելվի։
Նախարարը նշեց, որ նման սահմանափակումներ առաջիկայում կլինեն նաև երթուղային տաքսիների և ավտոբուսների համար։












