Գլխավոր » Լրահոս

Լուկաշենկո. «Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առանց միջնորդների»

Նոյեմբեր 11, 2009թ. 16:40

Նոյեմբերին 1Lukashenko2-ին Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Բելառուս։ Իսկ այցի նախօրեին, ըստ «Trend» գործակալության, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն   խոսել է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման մասին` ասելով. «Ես միշտ հակամարտող կողմերի նախագահներին ասել եմ, որ խնդիրը պետք է լուծեն երկու նախագահները։ Պետք չէ հույսը դնել միջնորդների վրա։ Միջնորդների ներգրավումը լավ է, սակայն դա առաջ է բերում պարտավորություններ, և պետք է երրորդ կամ չորրորդ կողմի կարծիքի հետ պարտադիր հաշվի նստել։ Այդ ընթացքում յուրաքանչյուրը փորձում է իրականացնել իր քաղաքականությունը»,-ասել է Բելառուսի նախագահը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն