Գլխավոր » Լրահոս

Թուրքիան չի կարող համանախագահող դառնալ, որովհետև Հայաստանը չի ուզում

Նոյեմբեր 11, 2009թ. 17:12

Ռուսաստանի Դաշնության գիտությունների ազգային ակադեմիայի համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը Դեյ.ազ ադրբեջանական կայքին տված հարցազրույցում նկատել է, թե Թուրքիայի` Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալու հավակնություններն անիրական են:   Կռիլովը կարծում է, որ Թուրքիան կարող է Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալ միայն այն դեպքում, երբ համանախագահող երկրներից որևէ մեկն իր մանդատից կհրաժարվի: Սակայն Ա.Կռիլովն այդ  տարբերակն իրական չի համարում: Միաժամանակ նշելով, որ Հայաստանը երբեք չի համաձայնվի Թուրքիայի մասնակցությանը:

Ինչ վերաբերում է «յոթ շրջանների վերադարձին», պատմաբանն ասել է.« Ադրբեջանը նշյալ տարածքները կարող է ստանալ միայն պատերազմում տոնած փառահեղ հաղթանակի արդյունքում, ինչն այսօր հավանական չէ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն