Թուրքիան պատրաստվում է համընդհանուր խորհրդարանական քննարկման
Նոյեմբեր 11, 2009թ. 18:41
Թուրքիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ծեծկռտուքից հետո Մեջլիսը որոշում է ընդունել` քրդական հարցերին վերաբերող ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը ներկայացնել համընդհանուր խորհրդարանական քննարկման:
Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը չի վնասի երկրի ազգային շահերին: Ըստ նրա, փաստաթղթի ընդունման դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում ձերբազատվել մի շարք խնդիրներից: Տեղեկացնենք, որ համընդհանուր քննարկման ընթացքում հայտարարություններով հանդես է գալու ինչպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ խորհրդարանում ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ղեկավարները:












