Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանին Կալինինգրադում շնորհվել է Պատվո շքանշան

Նոյեմբեր 11, 2009թ. 19:30

Serj Sargsyan3Կալինինգրադի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նահանգապետ Գեորգի Բոոսի ուղեկցությամբ այցելել է Կալինինգրադի նորակառույց «Յանտարնի» մարզամշակութային համալիր, որը կառուցել են հայ շինարարները: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, շրջելով համալիրում` Սերժ Սարգսյանի և Կալինինգրադի նահանգապետի հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը նշել է, որ միջմարզային համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման գործում: Սերժ Սարգսյանն ու Գեորգի Բոոսը քննարկել են Հայաստանի և Կալինինգրադի մարզի միջև գործակցության հետագա ընդլայնման և այդ ուղղությամբ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Զրուցակիցները հույս են հայտնել, որ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկա ամիսներին տեսանելի արդյունքներ կգրանցեն նաև տնտեսական ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանին Կալինինգրադում շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հյուսիս-արևմտյան այդ նահանգիSerj Sargsyan2 բարձրագույն` Պատվո շքանշան:

Կալինինգրադում Սերժ Սարգսյանն այցելել է նորակառույց հայկական հոգևոր- մշակութային կենտրոն, մոմ վառել սուրբ Ստեփանոս եկեղեցում: Սերժ Սարգսյանի և նահանգապետ Գեորգի Բոոսի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ համայնքի ջանքերով կառուցված հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել նաև նահանգի հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նախագահ Սարգսյանը շրջել է նորաբաց կենտրոնում, կենտրոնին նվիրել դասագրքեր և հայալեզու գրականություն:

Մշակութային կենտրոնի բացմանն ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը նշել է, որ Կալինինգրադում նման կենտրոնի հիմնումը Հայաստանի և Ռուսաստանի, հայ և ռուս ժողովուրդների միջև դարավոր ամուր բարեկամության արտացոլումն է:

Կենտրոնի կառուցման, Կալինինգրադի մարզում հայապահպանության և Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Կալինինգրադի մարզում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Յուրի Քաջոյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն