Գլխավոր » Լրահոս

Կոնսուելո Վիդալ.«Հետայսու նույնպես կմնամ Հայաստանի բարեկամը»

Նոյեմբեր 11, 2009թ. 18:30

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Վիդալին, ով ավարտում է Երևանում իր դիվանագիտական առաքելությունը:

Վարչապետը առանձնահատուկ ընդգծեց այն աշխատանքի կարևորությունը, որ տիկին Վիդալն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում` առաքելության չորս տարիների ընթացքում, առանցքային համարելով ոչ միայն ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների իրականացրած աշխատանքներն, այլև կազմակերպության մշտական համակարգողի անձնական ներդրումը, որի համար կառավարության ղեկավարը հայտնեց իր երախտագիտությունը:

Ի պատասխան, տիկին Վիդալը հավաստիացրեց, որ նա հետայսու նույնպես կմնա Հայաստանի բարեկամը և համոզմունք հայտնեց, որ հաջորդ մշտական համակարգողը կշարունակի համագործակցության բարի ավանդույթները և Հայաստանի կառավարության ու ՄԱԿ-ի կապերը կբարձրացնի նոր մակարդակի:

Ամփոփելով հանդիպումը, վարչապետը կրկին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց տիկին Վիդալին Իրանի իսլամական հանրապետությունում իր առաքելությունն իրականացնելիս:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն