Գլխավոր » Լրահոս

Սպանություն` ադրբեջանական բանակում

Նոյեմբեր 11, 2009թ. 19:00

«Նովոստի-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական զինված ուժերի զորամասերից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել:

Զինծառայողներից մեկը կրակ է բացել ծառայակից ընկերոջ վրա, ինչի արդյունքում  զինծառայող Էլխան Գուլիևը տեղում մահացել է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տվյալ փաստը հաստատել է և տեղեկացրել, որ այն գրանցվել է Նախիջևան քաղաքի զորամասերից մեկում: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ակնհակտ է, որ  սպանությունների դեպքերն ադրբեջանական բանակում աճել են: Ադրբեջանցի ռազմական փորձագետների կարծիքով, վերջին ժամանակներում ադրբեջանական բանակում ավելացել է նաև  ինքնասպանությունների ու դժբախտ պատահարների թիվը: Ըստ «Պաշտպանության և անվտանգության ոլորտում հասարակական վերահսկողություն» դաշինքի տվյալների, 2009թ. 9 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել է 50 զինծառայող, որից միայն 11-ն է մարտական կորուստ, 18-ը զոհվել է ոչ կանոնադրային հարաբերությունների, 5-ը` թունավորման հետևանքով, իսկ 5 զինվոր ինքնասպան է եղել:

Այսօր, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,  զինված ուժերում տեղի են ունենում կադրային փոփոխություններ: Ընդդիմությունը հայտարարում է, որ դա պայմանավորված է նմանատիպ արտակարգ պատահարներով:

Ադրբեջանական բանակը դառնում է անվերահսկելի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն