Գամսախուրդիայի որդին վերադարձել է վրեժ լուծելու
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան իշխանությունից զրկվելով 1992-ին, մեկ տարի անց մահացել է Արևմտյան Վրաստանում չբացահայտված պայմաններում: Նրա աճյունը մի քանի տարի առաջ հայտնաբերվել էր Գրոզնիիում: Եվ ահա վերադառնում է Գամսախուրդիայի որդին` Կոնստանտին Գամսախուրդիան և պարզելու հոր «արյունալի սպանության» հանգամանքները:
Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի խորհրդարանում: Ասենք, որ Վրաստանի խորհրդարանն արդեն վերականգնել է Կոնստանտին Գամսախուրդիայի պատգամավորական լիազորությունը, որից նա մի խումբ ընդդիմադիր գործիչների հետ հրաժարվել էր անցյալ տարի գարնանը` չընդունելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Բազմաթիվ հարցեր այս տարիների ընթացքում անպատասխան են մնացել»,- ասում է նախկին նախագահի որդին:
Նա ասել է, թե հոր մահվան վերաբերյալ մի քանի վարկած ունի եւ դրանց ուսումնասիրությամբ զբաղվել է 2006- 2007 թթ.- ին: ««Օբյեկտիվության համար անհրաժեշտ է ստեղծել համազգային ժողով, որում ներգրավված կլինեն կարեւոր անձինք, քաղաքական գործիչներ, նրանք ովքեր մասնակից են եղել այն ժամանակվա դեպքերին:
Կոնստանտին Գամսախուրդիան ասում է, որ շատ հարցեր մինչ օրս սխալ են ներկայացվել. մասնավորապես, ըստ նրա, իր հայրը երբեւէ չի ասել, թե Վրաստանը միայն վրացիների համար է.«Ընդհակառակը, նա ասել է` Վրաստանը բոլորի համար է: Ես հետաքրքրվեցի այս հարցով եւ ոչ մի տեղ չգտա թե բանավոր, թե գրավոր նման հայտարարություն : Ես գտա հորս այն հայտարարությունը, որ արել է 1991թ.- ին., ուր գրված էր. «Մի հավատացեք հերյուրանքներին, ես նման հայտարարություն չեմ արել, իմ ընկերներ: Հավատացեք, միայն ինձ: Ես պատրաստ եմ բոլորին տալ Վրաստանի քաղաքացիություն, բոլորին եւ հայերին, եւ ադրբեջանցիներին, եւ աբխազներին, բոլորին»- այն ժամանակ ասել էր Զ. Գամսախուրդիան:
ArmAr.am












