Գլխավոր » Լրահոս

Նախագահ Օբաման սկսում է իր ասիական շրջագայությունները

Նոյեմբեր 12, 2009թ. 11:30

Նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 13-ից սկսում է իր շրջագայությունը Ասիայի երկրներ: Նա նախ կայցելի Ճապոնիա, հետո Սինգապուր, որտեղ էլ կմասնակցի «Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովին», այնուհետև կմեկնի Չինաստան: Օբաման որոշել է իր մեկշաբաթյա շրջագայության երեք օրերն անցկացնել Չինաստանում, ուր բանակցություններ կվարի Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Շրջագայության ավարտին կայցելի նաև Հարավային Կորեա. Օբանան  իր հարավկորեացի պաշտոնակցի հետ կքննարկի Հարավային Կորեայի միջուկային  ծրագրերը:

«Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համաժողովի» շրջանակներում` նոյեմբերի 15-ին նա կհանդիպի նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի օգնականի տեղակալն ասել է, թե այդ հանդիպման ժամանակ կքննարկվեն զանգվածային  ոչնչացման զինատեսակների  չտարածմանը,  համաշխարհային  տնտեսության վերականգնմանը նվիրված, ինչպես նաև` երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն