ՀՀ կառավարությունը` կարկուտի դեմ
Նոյեմբեր 12, 2009թ. 14:48
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է 2010-2011թթ. ՀՀ տարածքում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումները եւ անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնել «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Նախատեսվել է հակակարկտային կայանքներն առաջին հերթին տեղադրել կարկտավտանգ եւ ինտենսիվ գյուղատնտեսության մշակության տարածքներում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու եւ Շիրակի մարզերում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստել է, որ խնդրի լուծման նպատակով կատարվում են մեծածավալ ներդրումներ` շուրջ մեկ միլիարդ դրամ, ինչի շնորհիվ հակակարկտային աշխատանքները կկազմակերպվեն ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված












