Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբն իր ամենամյա մրցանակներն է շնորհել

Նոյեմբեր 12, 2009թ. 14:53

SassounianՆոյեմբերի 8-ին, Արևմտյան ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբն իր ամենամյա հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ «Ազատություն» մրցանակը շնորհեց Կալիֆորնիայի գլխավոր դատախազ, նախկին նահանգապետ և այժմ նահանգապետի թեկնածու Ջերի Բրաունին, «Տարվա օրենսդիրներ» մրցանակը` Կալիֆորնիա Նահանգի սենատոր Մարկ Վայլանդին, Կալիֆորնիա Նահանգի օրենսդրական ժողովի մեծամասնության առաջնորդի փոխանորդ ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի թեկնածու Պոլ Գրեգորյանին և «Ժառանգությու» մրցանակը` «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանին: Արարողությունը վարում էր Կալիֆորնիա Նահանգի օրենսդրական ժողովի անդամ Անտոնի Պրոտանտինոն: Միջոցառմանը, որն անցկացվում էր Փասադենայի «Convention Center»-ում, ներկա էին ավելի քան 700 հյուրեր:

Կոնգրեսական Բրեդ Շերմանը Հարութ Սասունյանին նվիրեց ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա ծածանված դրոշը: Հայ Դատի հանձնախմբի ստացած բազմաթիվ շնորհավորական նամակների թվում էր նաև պարոն Քըրք Քըրքորյանի ուղերձը. «Ես Հարութին վաղուց եմ ճանաչում և հպարտ եմ Հայաստանի և հայկական համայնքների համար նրա կատարած լավ աշխատանքով: Շնորհավորում եմ Հայ Դատի հանձնախմբին նրան մեծարելու առիթով»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն