Քրեական հանցագործի գծեր թուրք ազգի հոգեկերտվածքում
Զրույց հոգեբան ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
Սկիզբը` 06/11/09
– Արցախում ապրող թուրքերը իրենց կենցաղավարությամբ «հագուկապով» ճաշակով, կրթվածությամբ էապես տարբերվում էին դրկից հայերից:
– Ճիշտ եք: Եվ կա այսպիսի հոգեբանական օրինաչափություն՝ ինչպես անհատը, այնպես էլ ազգը հակված են սեփական հոգեվիճակը տարածել ուրիշների վրա: Դա կոչվում է հոգեբանական պրոյեկցիա: Թուրքերն իրենք թշնամի են բոլոր ազգերին եւ բոլորի մեջ թշնամի են որոնում, բոլորին դիտարկում են որպես հակառակորդի: Պատահական չէ, որ թուրքերը մշտապես խնդիրներ են ունեցել դրկից ազգերի հետ՝ հայերի, հույների, ասորիների, բուլղարների, պարսիկների, ռուսների, արաբների, քրդերի… Որ ազգը դժբախտություն է ունեցել թուրքի հետ շփվելու, դեմառդեմ հանդիպել է դաժանության, ատելության, բռնության: Ո՞վ չի տուժել թուրքերի բարբարոսությունից: Թուրքերի մեջ ուրիշին կարեկցելու՝ էմպատիայի ունակությունը սաղմնային վիճակում է:
Թուրքերն աղավաղված պատկերացում ունեն իրենց մասին եւ այդ առումով կարող են հասնել խելացնորության: Առաջադեմ եւ իր հանդուրժողականությամբ հայտնի թուրքերից մեկը՝ Փամուկը, մի սենսացիոն միտք է հայտնում, թե՝ թուրքերը իրենց բնույթով բարի ժողովուրդ են, նրանք դաժանացել են եվրոպացիների հետ շփվելու հետեւանքով, այսինքն՝ դաժանությունը եվրոպացիներից են սովորել:
– Պարոն Նալչաջյան, Դուք բերեցիք թուրք ազգի մասին Ձեր դիտարկումները, իսկ ի՞նչ կարծիքի են այլազգի գիտնականները:
– Ես բերեցի թուրք ազգի հոգեկերտվածքի մասին աշխարհում ընդունված կարծիքը: Այլ բան է, որ այսօր համաշխարհային, մասնավորապես՝ եվրոպական քաղաքակրթությունը որդեգրել է ավելի հանդուրժողական, զիջողական սկզբունքներ, որ քաղաքական, տնտեսական շահերը հաճախ ստիպում են որոշ հարցերի շուրջ չբարձրաձայնել: Ես կարող եմ վկայակոչել բազմաթիվ աղբյուրներ, որտեղ հռչակավոր պատմաբանները, հոգեբանները, ազգագետները քննում են թուրք ազգի ծագումնաբանությունը եւ հանգում են նույն եզրակացության, ինչ՝ ես: Հետաքրքրվողները կարող են կարդալ ռուս էթնոլոգ Երեմեեւի «Թուրքերի ծագումը» աշխատությունը: Նա գրում է, որ թուրքերը երբեք չեն ունեցել կենցաղային մշակույթ, այդ պատճառով էլ կենցաղային մշակույթին՝ գյուղատնտեսությանը, արհեստներին եւ մի շարք այլ բնագավառների վերաբերող բառերը վերցրել են կամ հայերից, կամ հույներից:
20-րդ դարի 30-ականներին, Աթաթուրքի վկայությամբ, թուրքերենն ուներ ընդամենը 40000 բառ: Կիրթ ազգերի բառապաշարում լինում է 200 հազար բառ, ինչպես օրինակ՝ հայերի, հույների, ռուսների: Հասկանալով թուրք ազգի թերզարգացման այս ակնհայտ վկայությունը՝ թուրքերն սկսեցին բառեր փոխանակել եւ հորինել: Կարդացեք պատմաբան Ուշակովի «Աթաթուրքի ֆենոմենը» գիրքը: Հայտնի հոգեբան Լորդ Կինդրոսը գրում է, որ թուրքերը ունենալով տիրապետող ազգի կարգավիճակ, եղել են Օսմանյան կայսրության ամենահետամնաց ազգը: Եվրոպական երկրների պատմությունը կարդալիս` կհանդիպեք զանազան վկայությունների թուրքերի վայրագությունների եւ անմարդկային դաժանության մասին: Օրինակ՝ խաչակրաց արշավանքների ժամանակ սուլթանը հրամայում է մորթել 3-4 հազար գերի եվրոպացու: Գերիներին սպանելը վայրենության նշան է:
– Ընդհանրապես քոչվոր, կամ քոչվորությունը նոր թոթափած ազգերը լինում են ռազմատենչ եւ լավ կռվող: Ինչպիսի՞ն են թուրքերն այդ առումով:
– Լավ կռվելու համար դարձյալ մտավոր ունակություններ են պետք, թուրքերը ռազմագետ ազգ չեն: Նրանք ընդհանրապես կռվող չեն, մորթող են, ավերող, խոշտանգող: Կռիվը ենթադրում է պայքար զինված մարդկանց դեմ, ռազմական տաղանդ: Ես կարող եմ բերել զանազան վկայություններ ոչ վաղ անցյալից, Արցախյան պատերազմից, բայց գերադասում եմ վկայակոչել եվրոպական աղբյուրները: 1863-ին թուրքական 500 հազարանոց բանակը հասնում է Վիեննա: Ավստրիացիները սուրհանդակ են ուղարկում Լեհաստանի թագավորին, որն ուներ 30 հազարանոց հեծելազոր: Նա զորքի հետ միասին թաքնվում է անտառապատ բլուրներում եւ այնտեղից տնտղում թուրքերի զորքն ու գալիս այն եզրակացության, որ կարող է 30 հազար հոգով հաղթել թուրքական 500 հազարանոց բանակին: Եվ այնպիսի ջարդ է տալիս թուրքական զորքին, որ վերջիններս գլխապատառ փախչում են: Սա թուրքերի ռազմական «տաղանդը» ցուցադրող շատ տիպական դիպված է:
– Ազգը չի՞ կարող փոխվել, չի՞ կարող զարգանալ: Թուրքերն այսօր նույն ցեղասպան, ոճրագործ, թերզարգացած ա՞զգն են:
– Հազարամյակների, հարյուրամյակների ընթացքում, այլ ազգերի հետ խառը ամուսնությունների շնորհիվ հնարավոր են որոշ փոփոխություններ, կարող է զարգացման տպավորություն ստեղծվել, սակայն, միանշանակ է, որ ազգի հոգեկերտվածքն այդքան շատ չի փոխվում: Եթե Ադրբեջանի, Թուրքիայի մեծ քաղաքներում կենցաղը, մարդիկ արտաքուստ հիշեցնում են եվրոպացիներին, ապա գավառներում, որտեղ երեւում է ազգի իրական պատկերը, ազգը մի քանի դար հետ է մնացել քաղաքակրթությունից: Եվ Ադրբեջանը, եւ Թուրքիան այսօր էլ չեն հրաժարվել իրենց երբեմնի հավակնություններից: Թուրքերը Կիպրոս խուժեցին ընդամենը 35 տարի առաջ: Ադրբեջանցիները Սումգայիթում կոտորած արեցին երկու տասնամյակ առաջ:
– Իսկ ինչպե՞ս են թուրքերը կարողացել ուժեղ պետություն ստեղծել:
– Պետության հզորության տարբեր չափորոշիչներ կան, որոնցից շատերը Թուրքիայի հզորության օգտին չեն խոսում: Այն տարածքը, որի վրա ապրում են թուրքերը, իրենց հայրենիքը չէ: Դա դրկից ազգերից նվաճած տարածք է: Եվ ի տարբերություն թուրքերի, այդ ազգերը իրենց պատմական հողերի վրա հզոր մշակույթ են ստեղծել: Թուրքերը եւ ադրբեջանցինեը չունեն էթնոգենետիկ հայրենիք: Այս հանգամանքը թուլացնում է ազգն ու պետությունը: Ուրիշի հողի, մշակույթի վրա սարքած պետականությունը չի կարող հզոր լինել: Մենք հազարամյակների հոգեկան կապ ունենք մեր պատմական հայրենիքի հետ, նաեւ այն տարածքների, որոնք գրավված են, եւ որտեղ ապրած սերունդը վաղուց չկա: Երբ ազգը ապրում է իր էթնոգենետիկ հայրենիքում, դառնում է նրա բնապատկերի մի մասը, ձուլվում է նրա սիմվոլներին: Այս հանգամանքը յուրատեսակ ներքին հաստատունություն ու հզորություն է հաղորդում ազգին եւ պետությանը:
Թուրքերը հանցագործություն են կատարել բազմաթիվ ազգերի դեմ, ինչը չի մոռացվում: Նրանք այսօր էլ վատ հարաբերությունների մեջ են, խնդիրներ ունեն դրկից ազգերի, մի շարք սլավոնական ժողովուրդների, նույնիսկ մահմեդական երկրների հետ: Այդպիսի երկիրը չի կարող հզոր լինել: Էլ չեմ խոսում ներքին ազգային խնդիրների մասին, որոնք դանդաղ գործող ռումբ են:
Ի վերջո, գիտություն ու մշակույթ չունեցող երկիրը չի կարող ապագա ունենալ, նավթն ու գազը անսպառ չեն, իսկ ինտելեկտուալ ռեսուրսներ չկան: Այնպես որ՝ թուրքերի հզորությունն ուռճացված է:
– Պարոն Նալչաջյան, մենք դատապարտված ենք հավերժ ապրել թուրքերի հետ:
– Մեր ազգը ծնվել-ձեւավորվել է այն տարածքի վրա, որտեղ ապրում է: Մենք ապրել ենք մեր էթնոգենետիկ հայրենիքում, երբ թուրքերն ընդհանրապես այս տարածքում չեն եղել, ապրել ենք ուրիշ ազգերի հարեւանությամբ: Այնպես որ՝ դժվար է ասել, թե ինչ կլինի վաղը: Ամեն դեպքում, մենք պետք է դասեր առնենք պատմությունից, պետք է հասկանանք սեփական շահերը, միշտ լինենք զգաստ, չխաբվենք մեզ բթացնող ժեստերից: Պետք է հիշենք, որ եւ 15 թվականին, եւ Սումգայիթում հայերին հոշոտում էին ոչ միայն պետական մակարդակով, այլեւ ինքնաբուխ, համաժողովրդական նախաձեռնությամբ:
– Թուրքերը շատ ազգերի հետ խնդիրներ ունեն, բայց ամենից շատ հայերին են ատում, ինչո՞ւ…
– Որովհետեւ ավելի շատ հայերից են խլել, որովհետեւ ավելի շատ հայերի տաղանդի կողքին են զգացել իրենց անլիարժեքությունը, որովհետեւ ավելի շատ հայերին են կոտորել:
– Մենք կարծես թե ատելություն ու հակակրանք չունենք թուրքերի հանդեպ: Տարօրինակ չէ՞:
– Օրինաչափ է: Խաղաղասեր, տաղանդավոր, քաղաքակիրթ, բազմադարյա հզոր մշակույթ ունեցող ազգը, թեկուզ ցեղասպանություն տեսած, չի կարող ատել:
թիվ 45 (809) 11-18 նոյեմբեր












