Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբեր 12, 2009թ. 16:21

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին:

Հանդիպման ընթացքում Բուլղարիայի դեսպանը պրն. Աբրահամյանին փոխանցեց իր երկրի Ժողովրդական ժողովի նախագահ տկն. Ցեցկա Ցաչևայի նամակը, որով  նա Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Սոֆիա: «Օգտվում եմ այս առիթից, որպեսզի հայտնեմ Ձեզ իմ գոհունակությունը Բուլղարիայի և Հայաստանի միջև հաստատված բարեկամական և գործընկերային հարաբերությունների կապակցությամբ և հավաստեմ հետագայում ևս միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու իմ պատրաստակամությունը», – մեջբերեց դեսպան Ստայկովը Բուլղարիայի խորհրդարանի նախագահի նամակից:

ՀՀ ԱԺ խոսնակ Աբրահամյանը երախտագիտությամբ ընդունեց այդ հրավերը: Զրուցակիցները պայմանավորվեցին, որ ՀՀ ԱԺ նախագահի Բուլղարիա կատարելիք այցի ժամկետները կճշգրտվեն դիվանագիտական խողովակներով:

Այնուհետև, ՀՀ ԱԺ նախագահն ու Բուլղարիայի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք, մասնավորապես, կարևորեցին միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձրեցին առևտրատնտեսական կապերի խորացմանը: Այդ համատեքստում կողմերը համաձայնեցին մոտակա ժամանակներս հայ-բուլղարական բիզնես-ֆորում կազմակերպելու անհրաժեշտության հարցում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձան Հայաստանի և Բուլղարիայի տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության և առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցերին:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն