Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Նշանակումներ Մայր Աթոռում

Նոյեմբեր 12, 2009թ. 17:13

Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Ս. Շողակաթի, Ս. Գեղարդի վանքերում և Հնդկահայոց հոգևոր հովվությունում:

Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Ս. Շողակաթ վանքի վանահոր պարտականություններից, ծառայության է կոչվել Հնդկահայոց հոգևոր հովվությունում:

Տ. Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը, ազատվելով Ս. Գեղարդավանքի վանահոր պարտականություններից, նշանակվել է Ս. Շողակաթ վանքի վանահայր:

Վանորեից փոխտեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը ծառայության է կոչվել Ս. Գեղարդավանքում, որպես վանահայր:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն