Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«ԼՂՀ ճանաչումը նպատակահարմար չէ». վարչապետի հետ համաձայն է ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը

Նոյեմբեր 12, 2009թ. 18:39

NikoyanԱյսօր կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի ընդունումը:

Հիշեցնենք, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարանում հանդես էր եկել «Ժառանգություն» խմբակցությունը:

ArmAr.am-ի թղթակցին ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը հայտնեց, որ ինքը համամիտ է վարչապետի կարծիքին, քանի որ  «Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը կնշանակի ձեռնոց նետել ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած  աշխատանքներին: Նա արդեն որոշակի հաջողությունների է հասել երեք միջազգային սկզբունքների հիման վրա հարցի լուծման գործում, որտեղ առաջին անգամ նշվում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:

Ես համամիտ եմ վարչապետի հետ և նպատակահարմար չեմ գտնում նման օրենքի ընդունումը»:

ԱԺ փոխխոսնակի խոսքերով նույն կարծիքին է նաև խորհրդարանական մեծամասնությունը, և եթե հարցը հասնի Խորհրդարանի քննարկմանը, արդյունքները նույնը կլինեն:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն