Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիա-Իրան սիրախաղից

Նոյեմբեր 13, 2009թ. 09:30

Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  դեկտեմբերին 7-ին պաշտոնական այցով պետք է մեկնի Միացյալ Նահանգներ: Կատարվելիք այցին ընդառաջ` Անկարայում անցկացվում են թուրք-ամերիկյան քննարկումներ: Այս պահին Թուրքիայում է գտնվում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով պատասխանատու Ֆիլ Գորդոնը:

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ֆիլ Գորդոնը նախապատրաստում է Էրդողանի այցը Վաշինգտոն: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քննարկումներ  են ընթանում տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ավելին, քննարկումների սեղանին հայտնված ամենակարևոր  հարցերից է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը և իրանա-թուրքական մերձեցումը:

Արձանագրենք այն փաստը, որ եթե  Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում ԱՄՆ-ն շնորհավորել է  Անկարային, ապա Թուրքիա-Իրան սկսված սիրախաղից Վաշինգտոնը խիստ դժգոհ է: Ահա թե ինչու Ֆիլ Գորդոնն Անկարայում «նրբանկատորեն» հայտարարել է. «Իրան-Թուրքիա մերձեցման համար  ժամանակը ճիշտ չի ընտրվել»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն