Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Շվեյցարիայի կառավարությունը կմերժի Թուրքիայի պահանջը

Նոյեմբեր 13, 2009թ. 09:55

Շվեյցարիայի դատարանը մերժել է Թուրքիայի կառավարության պահանջը` իրեն հանձնել Քրդական աշխատավորական կուսակցության անդամ Աբդուլքադիր Այհանին:

Տեղեկացնենք, որ Շվեյցարիայի կառավարությունը դեռևս 2007-ին  Այհանին տվել էր քաղաքական ապաստարան:

Մինչ օրս Շվեյցարիայի կառավարությունը չի ընդունել իր վերջնական  որոշումը` Թուրքիայի կառավարության պահանջի առնչությամբ: Ամենայն հավանականությամբ, այն  կկայացվի  հաջորդ շաբաթ:

Իսկ մինչ այդ, Այհանի փաստաբանները կարծում են,  որ հավանականությունը մեծ է, որ Շվեյցարիայի կառավարությունը չի բավարարի Անկարայի պահանջը: Ավելին, տեղեկացվել է, որ դատարանը որոշում ընդունելիս հաշվի կառնի այն, որ Այհանը որևէ անլեգալ գործունեությամբ չի զբաղվել իրենց երկրի տարածքում և իրավունք ունի քաղաքական ապաստարան ստանալ:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն