Գլխավոր » Լրահոս

Իրանի նկատմամբ սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է

Նոյեմբեր 13, 2009թ. 11:29

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել՝ ևս մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Այս որոշումը Օբաման հիմնավորել է նրանով, որ ԱՄՆ-ի հարաբերություններն Իրանի հետ դեռևս չեն կարգավորվել։

Ի դեպ, Իրանի նկատմամբ սահմանափակումներն ԱՄՆ-ն կիրառում է դեռևս 1979 թվականից։ Իսկ 1980թ. ապրիլի 7-ից ԱՄՆ նախկին պրեզիդենտ Ջ. Քարտերը խզեց դիվանագիտական կապերը Թեհրանի հետ, արգելվեց ԱՄՆ-ից ցանկացած ապրանքի արտահանումը Իրան։ Այս ժամանակաշրջանից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահներն էլ ավելի են ուժեղացրել սահմանափակումներն այս երկրի նկատմամբ։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն