Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Բեմադրությունը մարտահրավեր է` ուղղված թուրքերին

Նոյեմբեր 13, 2009թ. 12:49

april24-3Ֆրանսահայ հանրաճանաչ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը նոյեմբերի 16-ին և 17-ին Ստամբուլում կներկայացվի  թուրք հասարակությանը:

Բեմադրությունը հայկական ծագումով մի դաշնակահարի մասին է, որը չի կարողանում հանգիստ ապրել, քանի որ նրան անվերջ տանջում են հայ ժողովրդի անցյալի ծանր հիշողություններ` Օսմանյան Թուրքիայի կողմից իր ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության փաստը:

Նոյեմբերի 12-ին, 60 րոպե տևողությամբ այս ներկայացումը հնարավորություն ունեցան  դիտելու Դիարբեքիրի թատերասերները: Նրանք հիմնականում քրդեր էին:

Տեղեկացնենք, որ այս պիեսը բեմադրվել էր 2006-ին` Ֆրանսիայում հայտարարված Հայկական տարվա շրջանակներում:  Հայտնի է դարձել նաև, որ ներկայացման ստամբուլյան հյուրախաղերը հովանավորել են Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնը` «Կուլտուրֆրանսը» և «Գյուլբենկյան» հիմնադրամը:

Ի դեպ, ստամբուլյան հյուրախաղերը համընկնում են Ֆրանսիայում անցկացվող`  «Թուրքիայի տարի» ծրագրի հետ, ինչը թուրքական որոշ հասարակական կազմակերպություններ որակել են որպես թուրքերին ուղղված մարտահրավեր:

ArmAr.am


Թեգեր` , , , , , , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն