Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Դեսպան Հանս Յոհեն Շմիդտը հավատացած է, որ կպահպանվի Բեռլինի Հայագիտության ամբիոնը

Նոյեմբեր 13, 2009թ. 13:17

despan=-GDHՀայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ Գերմանիայի մի շարք համալսարաններում հայագիտության ամբիոնների պահանջարկի նվազման խնդրին և դրանց փակմանը:

Դիվանագետին հատուկ նրբանկատությամբ, նա, նախ ափսոսանք հայտնեց, որ հայագետ չէ, ապա հավելեց, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորման դեպքում մեծ է հավանականությունը, որ հայագիտության ամբիոնները, և, մասնավորապես, Բեռլինի հայագիտության ամբիոնը, կպահպանվեն:

Դեսպանի հավաստմամբ, այս հարցը կքննարկվի նաև դեկտեմբերին նախատեսված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի Գերմանիա կատարելիք այցելության ժամանակ: Դեսպանը  հույս հայտնեց, որ չնայած Գերմանիայում հայագիտության ամբիոնը մեծ պահանջարկ չունի, ինչպես և ամերիկագիտությունը և հնդկագիտությունը, սակայն ՀՀ-ի ֆինանսավորման առկայության դեպքում հնարավոր է որոշակի արդյունքի հասնել:  Հանս Յոհեն Շմիդտը հավատացած է, որ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ  դեսպանն ամեն ինչ կանի` ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև կրթական համագործակցության ընդլայնման և հայագիտության ամբիոնի պահպանման ուղղությամբ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն