Գլխավոր » Լրահոս, Վրաստան

Հարավային Օսիայում ձերբակալվել են վրացի դպրոցականներ

Նոյեմբեր 13, 2009թ. 13:29

Նոյեմբերի 4-ին վրացի չորս  դպրոցական հատել են Վրաստանի սահմանը և հայտնվել  Հարավային Օսիայի տարածքում, որտեղ էլ ձերբակալվել են: Փաստի առնչությամբ Եվրամիությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին:

Ի դեպ, ըստ Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության, վրացի երիտասարդները ձերբակալվել են, քանի որ զինված են եղել նռնակներով ու պայթուցիկ այլ  նյութերով:

Եվրամիությունը կողմերին կոչ է արել` հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել և խուսափել տհաճ միջադեպերից:

ArmAr.am

Հարավային Օսիա, Վրաստան, ձերբակալվել, Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարություն, նռնակ, պայթուցիկ նյութեր, ԵՄ


Դիտել Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն