Խոզագրիպը կհաղթահարվի
Նոյեմբեր 13, 2009թ. 14:42
Խոզագրիպը հաղթահարելի է: Այս եզրակացությանն են հանգել հարավկորեացի գիտնականները: Ինչպես հաղորդում է ռուսական «Ուտռո» պարբերականը, դա հնարավոր է աղաթթվով ու օզոնացված գազով հագեցած ջրի շնորհիվ:
Գիտնականները զգուշացնում են. նոր միջոցը կարող է բարձրացնել վիրուսի ակտիվությունը, բայց օզոնացված գազի ավելացման շնորհիվ (10 մգ` 1 լ-ին հարաբերակցությամբ) հնարավոր է կանխել այդ անցանկալի հետևանքը:
Լուծույթը դրական ազդեցություն է թողնում մեծ քանակությամբ իոններով լիցքավորված քլորի շնորհիվ. դրական ազդեցությունը սկսվում է օգտագործումից ուղիղ 5 րոպե անց:
Իր բուժական գործունեությունն ավարտելուց հետո ջուրը բաղադրիչների է բաժանվում և յուրացվում օրգանիզմի կողմից:
ArmAr.am












