Եվրամիության ճնշման տակ Թուրքիան ստիպված զիջումների է գնում
Եվրամիությունը ստիպում է Անկարային երկրի ազգային փոքրամասնություններին լայն իրավունքներ տալ:
Կառույցի պահանջով` Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը երկրի ազգային փոքրամասնություններին իրենց լեզվով շուրջօրյա հաղորդումներ հեռարձակելու թույլտվություն տալու որոշում է ընդունել: Որոշումը ներկայացվել է կառավարության վավերացմանը:
Հիշեցնենք, որ Եվրամիության ճնշման ներքո 2006 թ.-ին Թուրքիայի կառավարությունը թույլատրել էր, այն էլ ոչ բոլոր ազգային փոքրամասնություններին, եթերով հեռարձակել սեփական հողորդումները, սակայն` սահմանափակ ժամանակով: Ասենք, որ բոլոր հաղորդումները վերահսկվում են, իսկ եթերի ընթացքում հաղորդումների թուրքերեն թարգմանությունը պարտադիր է: Հաղորդումներում արգելված է հակակառավարական արտահայտություններ հնչեցնել:
Հավանականությունը մեծ է, որ շուրջօրյա եթեր տրամադրելու դեպքում էլ Թուրքիայի կառավարությունը նույնպիսի վերահսկողություն կսահմանի:
ArmAr.am
Թեգեր` ազգային փոքրամասնություններ, ԵՄ, Թուրքիա












