Ադրբեջանական բանակում զինվորից դրամ են շորթում, ծեծում և հալածում են
Նոյեմբերի 11-ին ձերբակալվել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության (որն ընդդիմադիր է իշխող կուսակցությանը) նախագահ Սարդար Ջալալօղլուի եղբորորդին` զինծառայող Ալթայ Մամեդովը:
Ս. Ջալալօղլուն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ այն զորամասում, որտեղ ծառայում է իր զարմիկը, սպաները զինվորներից գումար են շորթում: Զինվորները կատարվածի մասին պատմել են Ալթայ Մամեդովին, իսկ վերջինս պատմել է իր հորը` Սուլեյմանին, ով «Հուրիյեթ» թերթի խմբագիրն է:
Ս. Մամեդովն իր հերթին դիմել է ՊՆ և զինվորական դատախազություն, բայց` ապարդյուն: Դրանից հետո զորամասի սպաները սկսել են սպառնալ Ա. Մամեդովին այն բանի համար, որ նա բողոքել է իրենցից: Սրան հաջորդել է միջադեպը. հրամանատարը դաժանորեն ծեծել է Ալթայ Մամեդովի ծառայակցին, և վերջինս պարտադրել ցուցմունք տալ իր հրամանատարի դեմ, ինչին հետևել է Ալթայ Մամեդովի ձերբակալությունը:












