Գլխավոր » Լրահոս

ՀՀ-ի և ԼՂՀ-ի պատվիրակությունները մասնակցել են World Travel Market ցուցահանդեսին

Նոյեմբեր 13, 2009թ. 17:16

Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացվել է WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) և զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ:

Առաջին անգամ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղավարներ է այցելել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, ով զրուցել է մասնակիցների հետ և քննարկել բրիտանական շուկայում Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետությունների առավել արդյունավետ ներկայացման հնարավորությունները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն