Գլխավոր » Լրահոս

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Նոյեմբեր 13, 2009թ. 17:25

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Յոխեն-Շմիդթին։
Տիգրան Սարգսյանը ողջունել է Հանս Յոխեն-Շմիդթին` դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն ու կզարգանան։ Ըստ կառավարության ղեկավարի, հայ-գերմանական հարաբերությունները աչքի են ընկնում արդյունավետությամբ։ Սա նաև միջազգային կազմակերպությունների կարծիքն է։ ՀՀ վարչապետն առանձնակի անդրադարձ է կատարել KfW բանկի կողմից իրականացված Հայաստանում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրին, որը 2004-2005 թթ. համարվել է աշխարհում լավագույն փորձառությունը։ Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի  իրականացումը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ նման գնահատականը պարտավորեցնում է հետագայում ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ աշխատել։ Նա նշել է, որ Գերմանիան շահագրգռված է բազմաթիվ ոլորտներում գործակցության հետագա խորացմամբ։

Ամփոփելով հանդիպումը` վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին հաջողություններ է մաղթել դեսպանին և ողջունել երկկողմ հարաբերությունները զարգացնելու դեսպանի պատրաստակամությունը։
ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն