Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Այդ զարհուրելի Եհովայի վկաները

Նոյեմբեր 13, 2009թ. 18:18

YehovaԻ՞նչն է արգելված «Եհովայի վկաներին»

Հոդվածն ընթերցել եմ Ռուս նշանավոր աղանդագետ Ալեքսանդր Դվորկինի http://iriney.ru/sects/witness/008.htm պաշտոնական կայքէջում: Հոդվածը գրվել է 2000  թվականին, սակայն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը, ինչն էլ նկատի ունենալով` այն թարգամանաբար ներկայացնում ենք հայ ընթերցողին: Լիահույս եմ, որ նման հրապարակումների միջոցով ընթերցողն ավելի լավ պատկերացում կունենա, թե իրականում իրենից  ի՞նչ է ներկայացնում տոտալիտար այս աղանդը:

Հոդվածը, որ ներկայացնում եմ  ձեր ուշադրությանը,  դոկտոր Ջերրի Բերգմանի` «Եհովայի վկաները և հոգեկան առողջության խնդիրները» գրքից է:

Գիրքը գրվել է 1992  թվականին, հետևաբար նրանում տեղ գտած ողջ տեղեկատվությունը վերաբերում է հենց այդ ժամանակաշրջանին: Հնարավոր է, որ  անցած ութ տարիներին «Եհովայի վկաների» արգելքների համակարգում եղել են աննշան փոփոխություններ:

Հարկ է նաև նշել, որ շատ հաճախ Եհովայի վկաները չեն խոսում ուղղակի արգելքների մասին, այլ այն կոչում են` «թախանձագին  խնդրանքներ»: Սակայն դա նույնն նշանակությունն ունի: Կազմակերպության մեջ հազիվ թե կգտնվի մեկը, ով կարող է հանդգնել ու  չհետևել  «թախանձագին  խնդրանքներին»:

Որոշ արգելքներ, կարծեք թե, ակնհայտ են ու բնական` բարոյական մարդու համար: Սակայն խնդիրն առանձին արգելքների մեջ չէ, այլ նրանում, որ առավել ընդունելիները մատուցվում են անտրամաբանական և տոտալիտար արգելքների  հետ միասին: Եվ ստացվում է, որ այդ «ամբողջությունից» դուրս չի մնում կյանքի մի ոլորտ, որ չսահմանափակվի այդ  արգելքներով:

Եվ ահա, այդ համապարփակ արգելքների միջոցով աղանդը հսկողության տակ է առնում իր անդամների  վարքը,  հետևաբար` նաև գիտակցությունը:

Աղանդի անդամների կողմից, միմյանց նկատմամբ կիրառվող զրպարտությունները համատարած բնույթ են կրում, իսկ  յուրաքանչյուր խախտում ենթակա է պատժի:

Այս լույսի ներքո ամբողջ այս ցանկն արդեն մեկ այլ տեսք է ստանում:

Օրինակ,  ամուսնական զույգին հրավիրում են համապատասխան  հանձնաժողով, և հաշվետվություն պահանջում, թե  ի՞նչ կարող են իրենց թույլ տալ կամ չտալ ամուսնական մերձեցման գիշերը: Ի դեպ, ամուսինները հարցաքննվում են առանձին-առանձին: Հիշյալ «հանձնախումբը» բաղկացած է երեք տղամարդուց: Դե պատկերացրեք, ո՞ր կնոջ համար  է հաճելի նրանց հարցերին պատասխանելը:  Ահա թե ինչու ենք ասում, որ նույնիսկ ամենաբնական և նորմալ արգելքները վերածվում են անձի վրա ճնշում գործադրելու, նվաստացնելու և բռնության գործիքի:

Դոկտոր Բերգմանը եհովական գրականությունից մեծ աշխատասիրությամբ և քրտնաջանորեն հավաքել է բոլոր արգելքները և հերթականությամբ թվարկել դրանք:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասն է խոսքը, ներկայացնում ենք եհովայական արգելքների ամբողջական ցանկը: Եվ այսպես.

Արգելք է համարվում Պատճառը
1. Դրոշի, երկրի  ղեկավարի և ազգային այլ խորհրդանիշների առջև խոնարհվելը Գոյություն ունի միայն մեկ հեղինակություն, մնացածը կռապաշտություն է
2. Կրոնական և գրեթե բոլոր այլ խորհրդանիշները կրելն ու դրանք ունենալը Կեղծ երկրպագություն
3. Դրոշակներ թափահարելը կամ մասնակցել որևէ ազգային տոնակատարության ուղղակի կամ որևէ այլ կերպ Հոգևոր պոռնկություն
4. Լինել անդամ կրոնական այլ կամ դրանց կապված կազմակերպությունների կամ էլ որևէ կերպ մասնակցել դրանց միջոցառումներին` ներառյալ բարեգործական տոնավաճառների, պաշտամունքի և նույնիսկ հուղարկավորությունների Հոգևոր պոռնկություն
5. Ծննդյան օրերը նշելը Կռապաշտության կամ ինքնաաստվածացման ձև
6. Խարույկի շուրջ նստելը (Նկատի ունեն արևադարձի  տոնը Արևելյան և Հյուսիսային Եվրոպայում ) Տոնակատարության կրոնական ծագումը
7. Կենացներ խմել հարսանեկան հանդեսների և այլ տոների ժամանակ Կեղծ երկրպագություն, կռապաշտություն,
8. Մասնակցել ընտրություններին Աշխարհիկ ունայնություն
9. Աշխատել ռազմաարդյունաբերական համակարգում Հանցակցություն աշխարհիկ պատերազմներին
10. Որևէ կերպ մասնակցել արգելված իրերի արտադրությանն ու տարածմանը` կրոնականից մինչև պոռնոգրաֆիկ Կեղծ երկրպագություն և կռապաշտություն
11. Տոնել Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը, նշել Սրբերի հիշատակության օրերը և նմանօրինակ տոներ Հեթանոսական սովորույթներ
12. Արյան փոխներարկում, լինել դոնոր Սա նշանակում է արյուն ուտել, դրա համար էլ մեղք է
13. Այլ կրոնների պատկանող գրքեր ընթերցելը Բանականության ապականում
14. Զբաղվել օնանիզմով Ինքնաբավարարում, սեքսի նկատմամբ չափից դուրս հետաքրքրասիրություն
15. Անձը ստերիլիզացիայի ենթարկել (արգելքը վերջերս վերացվել է) Բեղմնավորման կանխարգելում
16. Օրգանների արհեստական փոխպատվաստում ( արգելքը վերջերս վերացվել է) Մեղք` համաձայն Սուրբ Գրքի
17. Անդամակցել երիտասարդական միություններին կամ ակումբներին Ժամանակի անհարկի վատնում
18. Ունենալ ավելորդ քաշ (հաճախ անտեսվում է) Մարմնի` Աստծո տաճարի  չարաշահում
19. Մասնակցել մոլախաղերի, ընդհուպ մետաղադրամ նետելն այն բանի համար, թե ով է վճարելու մեկ բաժակ թեյի համար Սատանայական գործ, անհրաժեշտ է ապրել սեփական արդար քրտինքով
20. Որևէ մասնակցություն քաղաքականությանը, պաշտոնի համար որևէ ընտրապայքար Անհրաժեշտ է, որ ներգրավված չլինեն աշխարհային գործերում
21. Որսալ, ձկնորսել ( խստորեն արգելվում է) Անհարգալից վերաբերմունք կյանքի նկատմամբ
22. Ժամանցային ֆիլմեր դիտելը ( խստորեն արգելվում է) Մեղքի ազդեցություն է, ժամանակի անտեղի վատնում, որը կարելի է ծախսել վկայության համար
23. Ծիծաղել անպարկեշտ կատակների  դեպքում Անբարոյականություն
24. Ընտրվել որևէ կազմակերպության  անդամ կամ լինել որևէ դասարանի ( խմբի) ավագ Անհրաժեշտ է, որ ներգրավված չլինեն աշխարհային գործերում
25. Մասնակցել բարեգործական ակցիաների, լինել անդամ երիտասարդական կամ սկաուտական կառույցների Աշխարհիկ գործերում անհրաժեշտ է չեզոքություն պահպանել, զերծ մնալ հայրենասիրությունից , խուսափել Եկեղեցիների հետ որևէ կապից
26. Սգո  զգեստներ կրելը Հեթանոսական սովորույթ
27. Արդարանալ և չհաշտվել Տկարություն
28. Ընտրվել արհմիության անդամ, որևէ կերպ մասնակցել արհմիությունների գործունեությանը, ընդսմին`  քվեարկել ու ցույցերին մասնակցել Անհրաժեշտ է չեզոքություն պահպանել աշխարհիկ գործերում
29. Ողջունել և կրկնօրինակել երաժշտական, հեռուստա և կինոաստղերին Կռապաշտություն
30. Կրկնօրինակել  հայտնի անձանց և հետևել  ՙմարդկանց ուսմունքներին՚ Ծառայություն մարդկանց, որ պարունակում է անբարո, ոչ աստվածաշնչյան արժեքներ
31. Երիտասարդ վկաներին ժամադրվել առանց մեծերի ուղեկցության Սեռական գայթակղություն
32. Հարսանեկան արարողության ժամանակ ցորեն, բրինձ  (այլ սերմեր) շաղ տալը Հեթանոսական սովորույթ
33. Բացահայտորեն,  հանրության առջև  արտահայտել սիրո և կապվածության զգացմունքներ  ( բացի կարճ ողջյունից) Սեռական գայթակղություն
34. Նվիրատվություն անել Կարմիր Խաչին կամ այլ բարեգործական կազմակերպություններին, ինչպես քրիստոնեական, այնպես էլ ոչ քրիստոնեական… Չի կարելի օժանդակել որևէ կրոնական կազմակերպության
35. Աշխատավայրում մասնակցել երեկույթներին Չափից դուրս ընդգրկվածություն աշխարհիկ գործերում
36. Մասնակցել աղոթքների, որը չի ղեկավարվում պաշտոնապես արտոնված և մկրտված արական սեռի Եհովայի վկա Միայն վկաներն են համարվում ճշմարիտ քրիստոնյաներ
37. Կողակցի հետ ինտիմ հարաբերությունների ընթացքում արտահայտել հաճույքի նշաններ Սեռական անբարոյականություն
38. Օգտագործել ոչ ցենզուրային բառեր կամ օգտվել բառերից, որոնք չեն ստացել Եհովայի վկաների հավանությունը Անբարոյականություն, Սուրբ Գիրքն արգելում է անվայելուչ զրույցները
39. Պարել այնպիսի պարեր, որոնք երեցները համարում են զգացական, կամ էլ իր կողակցից բացի պարել որևէ մեկի հետ Սեռական գայթակղություն
40. Մասնակցել արտադպրոցական միջոցառումների Դրա պատճառով քարոզելու ժամանակ չի մնում
41. Ծխել Վնաս առողջությանը, անարգանք սեփական անձի նկատմամբ
42. Օգտագործել թմրանյութեր (բացի բժշկական նպատակներից ) Անարգանք սեփական մարմնի նկատմամբ
43. Նշել զինվորական տոները և ռազմական փառքի օրերը Չի կարելի պատվել մարդկանց, որոնք մասնակցել են պատերազմների
44. Ընթերցել Դիտարանի հին գրականությունը կամ էլ Եհովայի վկաներին չպատկանող որևէ գիրք Չի կարելի կապ պահպանել վատ և աշխարհիկ անձանց հետ
45. Դատարանում լինել երդվյալ ատենակալ Անհրաժեշտ է չեզոքություն պահպանել աշխարհիկ վեճերում
46. Ծառայել բանակում կամ կամավորական զորքերում, կամ էլ որևէ այլ կերպ օգնել սեփական պետությանը պատերազմի ժամանակ Չի կարելի մասնակցել աշխարհիկ պատերազմների
47. Սովորել ինքնապաշտպանություն և մարտական արվեստներ Ռազմական ծագում
48. Վաճառել Ծննդյան, ամանորյա և նմանօրինակ այլ հուշանվերներ Հեթանոսական սովորույթ
49. Մասնակցել հավաքներին և աստվածապաշտությանը Անհնազանդություն Սստծուն
50. Օգտագործել այնպիսի բառեր կամ արտահայտություններ, ինչպիսիք են հաջողություն, բախտ, Աստված իմ, Տեր իմ և այլն, կամ էլ որևէ մեկին հաջողություն մաղթել և այլն Կեղծ աստծո հիշատակում, հաջողության աստծուն կամ սատանային
51. Ստուգվել հոգեբույժի/հոգեթերապևտի մոտ  (ներկա պահին միայն խորհուրդ է տրվում ) Նրանք կարող են համոզել վկային դուրս գալ կազմակերպությունից
52. Ստանալ բարձրագույն կրթություն  (հարկադրաբար չի խրախուսվում) և ունենալ աշխարհիկ կապեր Դրա փոխարեն անհրաժեշտ է ծառայել Աստծուն: Բացի այդ, ուսուցանվող առարկաներից շատերն արգելված են
53. Մասնակցել սոցիալական բարեփոխումներին, փոխօգնության միություններին Վկայության փոխարեն ժամանակի անհարկի վատնում
54. Կասկածել Դիտարանի ճշմարտացիությանը Աստվածամարտություն
55. Շախմատ, շաշկի, թղթախաղ և նմանօրինակ խաղեր խաղալը (չի երաշխավորվում) Մարտական բնույթ է կրում
56. Կատարել արտաժամյա աշխատանք Անհրաժեշտ ժամանակի կորուստ
57. Այցելել ռոք համերգներ Մեղքի ազդեցություն, ժամանակի կորուստ
58. Սիրահետել առանց ամուսնանալու նպատակի Սիրային կապի նպատակն ամուսնությունն է
59. Ընկերություն անել հարևանների հետ Չի կարելի ունենալ աշխարհիկ կապեր
60. Կանանց` տաբատներ հագնել Եհովայի վկաների բոլոր միջոցառումների ժամանակ Անհամապատասխան զգեստ, որը կանանց դարձնում է տղամարդկանց նման
61. Ունենալ փայլուն կամ արտասովոր սանրվածք և հագնել արտասովոր զգեստներ Սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավել
62. Քաղաքական և հոգևոր (անցյալի և ներկայի) առաջնորդների նկատմամբ արտահայտվել դրական Չի կարելի մասնակցել քաղաքական կյանքին
63. Զբաղվել սպորտով Ժամանակի ծախս է, որ կարող ես օգտագործել վկայելու համար, բացի այդ մրցակցությունն աբարոյական է:

Թարգամանիչ`

Հովակիմ վարդապետ Մանուկյան


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն