Գլխավոր » Լրահոս

Ջոն Հոլմսը Ղարաբաղյան խնդրում կարևորել է ԵԱՀԿ-ի դերը

Նոյեմբեր 13, 2009թ. 18:45

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման անհրաժեշտությանը, բարձր է գնահատել ԵԱՀԿ ջանքերը այդ ուղղությամբ:

Թրենդ (Trend) գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ-ն պետք է պահպանի իր առաջատար դիրքերը ԼՂ հակամարտության լուծման գործում:

«Կարծում եմ`  յուրաքանչյուր ձգձգված բանակցություն հեշտ գործընթաց չէ, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում վերջերս նկատվում է հուսադրող աշխուժացում», – ասել է բարձրաստիճան պաշտոնյան:

«Չնայած բանակցային գործընթացը դժվար է լինելու թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը բխում է երկու երկրների շահերից», – ասել է Հոլմսը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն