ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Նոյեմբեր 13, 2009թ. 19:00
Այսօր տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և նոյեմբերի 16-19-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը:
ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 59 հարց, միջազգային 8 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և նոյեմբերի 16-19 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում:
ArmAr.am












