Կոնսուելո Վիդալը Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով
Ս. թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար
Էդվարդ Նալբանյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին` Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց պաշտոնավարման չորս տարիների ընթացքում տիկին Վիդալի կատարած աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Հայաստանի արտգործնախարարը նաեւ կարեւորեց Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերը:
Կոնսուելո Վիդալն իր հերթին երախտագիտություն հայտնեց ՄԱԶԾ-
Հայաստան գերազանց փոխգործակցության համար՝ շեշտելով, որ Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոնսուելո Վիդալին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:












