Գլխավոր » Լրահոս

Բրիտանական «The Economist» ամսագիրը նկատում է, որ քրդական հարցը կարող է պառակտել Թուրքիային

Նոյեմբեր 13, 2009թ. 20:17

gazetaԱյսօր առաջատար համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը բևեռված է Թուրքիայում քրդական խնդրի շուրջ ընթացող քննարկումների վրա։

Բրիտանական «The Economist» ամսագիրն իր վերջին համարում գրում է  Թուրքիայի Մեջլիսում քննարկվող ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի մասին: Հոդվածում նշված է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դարձավ երկրում առաջին քաղաքական գործիչը, ով ոտք դրեց Իրաքի հյուսիսում գտնվող կիսանկախ քրդական մարզ և հանդիպեց իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ։ Դավութօղլուն նույնիս իր այցի ընթացքում խոստացավ, որ թուրքական հյուպատոսություն կբացվի քրդական մարզկենտրոնում՝ Էրբիլում:

The Economist–ի հոդվածագիրները գրում է նաև, որ վերջին շրջանում լարվածությունը հասնում է մի մակարդակի, երբ Թուրքիայի հասարակությունը կարող է կանգնել պառակտման վտանգի առջև։ Ավելին, շեշտվում է, այն փաստը, թե թուրքերը արդեն գիտակցում են, որ «քրդական խնդրին» չանդրադառնալ այլևս անկարող են, և անհրաժեշտ է ավելի մեղմ քաղաքականություն վարել: Նման քաղաքականությունը բրիտանական հասարակության կարծիքով որոշակիորեն կբարելովի  քրդերի վիճակը երկրում։

Միաժամանակ հոդվածագիրն ընդունում է, որ Թուրքիան չի կարող լիովին բաց, հրապարակային և ժողովրդավարական քննարկում ծավալել տվյալ հարցի շուրջ։ Ակնարկելով, որ դեռ ժամանակ  է պետք, մինչև թուրք հասարակությունը կհամակերպվի, որ  իրավունք չունի ոտնահարել  ազգային փոքրամասնությունների իրավունքները: Եվ վերջապես, ինչպես գրում է հոդվածագիրը, քրդերից բացի այդ բարեփոխումները պետք է  տարածվեն նաև Թուրքիայում բնակվող ազգային բոլոր փոքրամասնությունների վրա:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն